
Հովիկ Աբրահամյանը կողմնակից է Մաքսային Միությանը ՀՀ-ի անդամակցությանը

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը երեկ՝ 2013 թ. սեպտեմբերի 18-ին, պաշտոնական էլ. փոստին ստացավ Ազգային Ժողով ուղարկված 131 նամակներից առաջին պատասխանը:
Այն ստացվել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից, որը Ձեզ ենք ներկայացնում ամբողջությամբ.
«Այո, կողմնակից եմ Հայաստանի Հանրապետության Մաքսային միությանն անդամակցելուն, քանի որ այն բխում է մեր երկրի շահերից: Դա ամենևին չի նշանակում Եվրոպական միության հետ քաղաքական երկխոսության դադարեցում։ Մենք շարունակելու ենք մեր եվրոպացի գործընկերների հետ միասին ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության շարունակական ամրապնդմանը մեր երկրում»։
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ