
Ավտովթար՝ Ախթալա-Ալավերդի ավտոճանապարհին. կան վիրավորներ

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
ժամը 02:00-ի սահմաններում Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ 29-ամյա Գառնիկ Սարգսյանը, վարելով Volkswagen Bora մակնիշի 17 ԼM 007 համարանիշի ավտոմեքենան, Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհի 6-րդ կմ-ում նշված ավտոմեքենայով բախվել է պատին:
Վթարի հետևանքով ավոմեքենայի ուղևորներ վարորդի համագյուղացիներ 27-ամյա Էդգար Սարգսյանը և 28-ամյա Էդիկ Կիտանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն:
Վարորդ Գ. և ուղևոր Է. Սարգսյանները եղբայրներ են:
Մանրամասները կարդացեք այստեղ՝