Բաժիններ՝

Վրաերթի հետևանքով մահացածի մոտ հայտնաբերվել է Հանրապետական կուսակցության անդամատոմս

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ սեպտեմբերի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում Չարենցավան քաղաքի վարչական շրջանում՝ մայրուղու վրա, տղամարդու դի կա:

Պարզվել է՝ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել քաղաքացուն և, թողնելով անօգնական, դիմել փախուստի:

Դեպքի վայր ժամանած դատաբժշկի և քննիչի զննության արդյունքում մահացածի մոտ հայտնաբերվել է Հանրապատեկան կուսակցության անդամատոմս՝ Ադիբեկ Մկրտչյանի անվամբ:

Մանրամասները այստեղ՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30