Facebook –ը 11 մլն բաժանորդ է կորցրել
Խոշորագույն Facebook սոցիալական ցանցը մոտ 11 մլն բաժանորդ է կորցրել: 9 միլիոն ամերիկացիներ եւ 2 միլիոն բրիտանացիներ իրենց աքաունտները վերացրել են:
Facebook –ից նման զանգվածային հրաժարման պատճառը ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումներն են, հաղորդում է НТВ-ն:
Վիեննայի համալսարանի հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ նրանց 40%-ը վախենում է, որ կարող են օգտագործվել իրենց անձնական տվյալները, 13,5% -ը հայտարարել է, որ գոհ չէ կայքի աշխատանքից եւ հետաքրքրությունը կորցրել է:
Ներկայումս Facebook –ը ունի մոտ 1 մլրդ օգտատեր: