Բաժիններ՝

Դաղստանցի «օրենքով գողին» սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում (տեսանյութ)

Ինչպես տեղեկացնում է «Прайм Крайм» գործակալությունը, նախօրեին Պետրովկա փողոցի թիվ 11 տան մոտ Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցների կողմից ձերբակալվել է 42-ամյա «օրենքով գող» Ռաժիդին Միխրալիևը, որը քրեական շրջանակներում ավելի շատ հայտնի է որպես Նիժնեվարտովսկի Ռաջիկ։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել և առգրավվել է 1.81գ հերոին տեսակի թմրանյութ։

Գործակալության տեղեկություններով՝ դաղստանցի քրեական հեղինակությունը երկար տարիներ հանդիսանում է Նիժնեվարտովսկի  «նայողը» և թագադրվել է այս տարվա մայիսի 27-ին՝ սլավոնական թևի հեղինակությունների կողմից (Տյուրիկ, Պիչուգա, Վոսկրես և այլք)։

Նրա հետ միասին «օրենքով գողի» կարգավիճակ էին ստացել ևս 2 հոգի՝ Տկաչ մականունով Անդրեյ Տկաչենկոն և Ցեզար մականունով Վիկտոր Ժարինովը։

Շատերի կարծիքով՝ Միխրալիևի թագադրումը ավել է սրել հարաբերությունները սլավոնների և մենգրելական թևի հեղինակությունների միջև՝ Գելա Կարդավայի գլխավորությամբ։

«Прайм Крайм»-ը հիշեցնում է, որ «օրենքով գող» ճանաչվելուց անմիջապես հետո Միխրալիևի մոտ սկսվել են խնդիրները։ Օգոստոսի 14-ին Գելա Կարդավան «օրենքով գող» ճանաչեց 42-ամյա Ալեքսանդր Բաբանովին՝ ի հակակշիռ Ռաջիկի և Տկաչի։ Դրանից մեկ շաբաթ անց Նիժնեվարտովսկում պայթեցվեց Ռաջիկի կնոջը սպասարկող ավտոմեքենան (բարեբախտաբար, մեքենայում այդ պահին ոչ ոք չկար)։ Ասում են, որ հենց այդ միջադեպի հետքերով էր Ռաջիկը ժամանել Մոսկվա։ Սակայն գործը ավարտին հասցնել չկարողացավ։ Նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս