
Ուրմիա լիճը բավական աղակալել է. Իրանի էներգետիկայի նախարար

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիյանը հայտարարել է, որ Ուրմիա լճում պետք է լիներ 32 միլիարդ խորանարդ մետր ջուր, սակայն ներկայումս լիճը կիսով չափ պակասել է (ծանծաղել):
Նա ընդգծել է, որ լճում մնացել է քիչ քանակությամբ ջուր և բավական բարձրացել է ջրի աղակալումը՝ հավելելով, որ նման իրավիճակի պահպանումը ստեղծում է մեծ խնդիրներ: Նախարարի խոսքերով՝ Ուրմիա լճի փրկության համար ստեղծված աշխատանքային խումբն ընտրել է 12 առաջնահերթ նախագիծ, որոնց իրագործումն արդեն իսկ մեկնարկել է: