
Կիմ Չեն Ինը շնորհավորել է Բաշար Ասադին՝ ծննդյան 48-ամյակի կապակցությամբ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այսօր դարձավ 48 տարեկան: Դրա հետ կապված՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինը շնորհավորել է նրան, իսկ ահա ԱՄՆ-ն նրան «շնորհավորել» է ռազմական հարված հասցնելու հետաձգմամբ:
Կիմ Չեն Ինը նրան մաղթել է նոր հաջողությունները և խոստացել է իր աջակցությունը Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին, որոնք արդար պայքար են մղում ի պաշտպանություն երկրի անվտանգության ու ինքնիշխանության:
Կիմ Չեն Ինը վստահություն է հայտնել, որ հետագայում ավելի կզարգանան երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը: