Բաժիններ՝

Ի՞նչ գիտեք հեպատիտ С-ի մասին

Հեպատիտ С-ն դեռևս դատապարտում չէ: Եթե այն ժամանակին ախտորոշվի, ապա ժամանակակից մեթոդներով բուժման միջոցով կարելի է հիմնովին ապաքինվել:

Հեպատիտ С-ն ինֆեկցիոն հիվանդություն է, որը  առաջ է գալիս հեպատիտ С վիրուսով: Հեպատիտ С-ն համարվում է մարդկային հիվանդություն, այսինքն՝ զարգանում է միայն մարդու օրգանիզմում: Հեպատիտ С-ով ամենահաճախ հիվանդանում են երիտասարդները, բայց և այնպես տարիքի հետ հիվանդությունը ինչպես նաև վարակված մարդկանց թիվն աճում է: Այսօրվա  դրությամբ աշխարհում մարդկանց 2%-ն իր օրգանիզմում ունի այս վիրուսը: Ամեն տարի վարակվում է 3-4 միլիոն մարդ:

Ինչպե՞ս կարելի է վարակվել հեպատիտ С-ով

Այս վարակով կարելի է հիվանդանալ ամենուր, քանի որ հեպատիտ С-ն տարածված է ամբողջ աշխարհում, բայց այն հավասարաչափ բաշխված չէ: Բժշկական հետազոտությունների համաձայն` շատ հաճախ հեպատիտ С-ով վարակում տեղի է ունենում թմրադեղերի ներարկման ժամանակ, երբ ընդհանուր ներարկիչ են օգտագործում: Վարակվելու  մեծ հավանականություն կա բանտերում: Բժշկական հաստատություններում, հատկապես ինֆեկցիոն բաժանմունքներում նույնպես ռիսկային գործոնը մեծ է, քանի որ բուժանձնակազմը ստիպված է աշխատել մարդկանց հետ, որոնց արյունը վարակված է: Պետք է հատկապես ուշադիր լինել նաև ատամնաբուժարանների ընտրոթյան հարցում: Վարակվել կարելի է նաև սեռական հարաբերության ժամանակ: Այդ դեպքում վարակվելու ռիսկային գործոնը (մշտական զուգընկերոջ դեպքում), որպես կանոն, գերազանցում է 3- 6%-ը:

Կարդացեք նաև

Ինֆեկցիան ընտանիքի անդամներից մեկով մյուսին անցնելու ռիսկ էլ կա, քանի որ վարակված արյան կաթիլը կարող է մնալ ածելու լեզվակի և ատամի խոզանակի վրա: Ցանկալի է, որ տվյալ մարդու  հիգիենայի պարագաները (ատամի խոզանակը, ածելու լեզվակը, սրբիչները) մյուսներից առանձնացվեն:

Հեպատիտ С-ով հնարավոր չէ վարակվել օդակաթիլային և շփման (ձեռքսեխման, գրկխառնվելու, ընդհանուր սպասքից օգտվելու, ըմպելիքներից և կերակուրներից) եղանակով:

Այսօր յուրաքանչյուր մարդ կարող է անցնել հեպատիտ С-ի վարակի առկայության թեստ: Եվ, որպեսզի հասկանանք, թե արդյոք դուք գտնվո՞ւմ եք ռիսկային խմբի մեջ, թե՞ ոչ՝ պետք է պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ձեզ կատարե՞լ են արյան փոխներարկում, կամ այլ բժշկական մանիպուլյացիա, որի ժամանակ տեղի է ունեցել ձեր արյան հետ շփում (օրինակ՝ ատամնաբուժին այլցելելը):
  • Դաջվածք կամ պիրսինգ արե՞լ եք:
  • Այլ մարդկանց  արյան հետ շփում եղե՞լ է:
  • Օգտագործե՞լ եք ներարկման  թմրադեղեր:

Եթե այս հարցերից գոնե մեկին տվել եք դրական պատասխան, ապա դուք պետք է ստուգվեք:

 Ինչպե՞ս ճանաչել հիվանդությունը

Վարակվելուց հետո և հիվանդության կլինիկական առաջին  նշանների հայտնվելուց առաջ կարող է անցնել 2 շաբաթից մինչև 1 տարի: Հեպատիտ С-ի սուր ձևով արտահայտման դեպքում առաջին 2-3 շաբաթը հիվանդին անհանգստացնում են հոդային ցավերը, թուլությունը, չափից դուրս հոգնածությունը և մարսողության խանգարումը: Հազվադեպ դեպքերում նշմարվում է ջերմության բարձրացում և դեղնածություն: Հիվանդության սուր փուլից հետո հիվանդը կարող է կամ  առողջանալ, կամ հիվանդությունը անցում կկատարի խրոնիկական ձևին, որն էլ հաճախ տեղի է ունենում: Դեռ մի քանի տարի առաջ բարեհաջող արդյունքի դեպքում հեպատիտ С-ն բուժում էին 30-40% հավանականությամբ: Այսօրվա դրությամբ այդ ցուցանիշները էապես աճել են, և 60-90% հավանականությամբ հնարավոր է հասնել լիակատար ապաքինման:

Բուժման ստրատեգիան

Հեպատիտ С-ի բուժման ժամանակակից տակտիկան հիմնվում է հակավիրուսային բուժումների զուգակցմամբ: Հաճախ այդ զուգակցումը հանդիսանում է ինտերֆերոնա-ալֆան և ռիբավիրինան: Առանձին վերցրած այս պրեպարատները չեն դրսևորում անհրաժեշտ ազդեցություն, բայց և այնպես առանձին դեպքերում կիրառվում է նաև մոնոթերապիան: Հիվանդի օրգանիզմի վիճակից և այլ առանձնահատկություններից ելնելով՝ բժիշկը նշանակում  է պրեպարատի  այս կամ այն  չափաբաժինը:

Արդյունքում, հավելյալ չափաբաժիններով կարող են օգտագործվել հեպատոպրոտեկտորներ՝ պրեպարատներ, որոնք պաշտպանում են լյարդի բջիջները: Իմունային համակարգը կարելի է բարձրացնել իմմունոմոդուլյատորների օգնությամբ, որոնք նաև կիրառվում են հեպատիտ С-ի կոմպլեքս թերապիայի ժամանակ: Եթե վիրուսը ժամանակին հայտնաբերվի, և սկսվի բուժումը, ապա արդյունքը դրական կլինի: Եթե նույնիսկ չի հաջողվել  վիրուսը վերացնել, ապա հիվանդության զարգացումը կասեցվում է, լյարդի ֆունկցիան  վերականգնվում է: Եթե թերապիայից հետո հեպատիտ С-ի վիրուսը չի հայտնաբերվում տարվա ընթացքում, ապա լյարդն  ամբողջովին վերականգնում է իր ֆունկցիան:

Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս