
ԱՄՆ-ը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի Սիրիայի դեմ հնարավոր ռազմական գործողությանը. Բյուլենթ Արընչ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բյուլենթ Արընչը Նախարարների խորհրդի նիստի ավարտից հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի Սիրիայի դեմ հնարավոր ռազմական գործողությանը:
Արընչի խոսքերով՝ եթե ամեն դեպքում սկսվի Սիրիայի դեմ ռազմական գործողություն, ապա դա առաջին հերթին անելու է ԱՄՆ-ը: Արընչն ընդգծել է, որ ո՛չ կամավոր կոալիցիոն ուժերը, ո՛չ էլ ՆԱՏՕ-ի երկրները, առանց ԱՄՆ-ի մասնակցության, չեն որոշի ռազմական գործողություն սկսել Սիրիայի դեմ:
Արընչը հավելել է, որ ռազմական գործողության հարցում հստակություն կմտցվի սեպտեմբերի 9-ին: