
Սիրիային հարվածելու պարագայում տարածաշրջանում կարող է պատերազմ բռնկվել. Ասադ

Սիրիային հարված հասցնելը կհանգեցնի ծայրահեղականության տարածման եւ կարող է լայնամասշտաբ պատերազմ հրահրել Մերձավոր Արեւելքում, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
«Մերձավոր Արեւելքը վառոդի տակառ է, որին այսօր կրակ է մոտենում»,- հայտարարել է Ասադը ֆրանսիական Figaro-ին տված հարցազրույցում:
Պատասխանելով հարցին, թե ինչպիսին է լինելու Սիրիայի պատասխանը ռազմական միջամտության դեպքում, նա նշել է, որ պետք է խոսել ոչ միայն Սիրիայի պատասխանի, այլ այն մասին, թե ինչ է լինելու առաջին հարվածը հասցնելուց հետո:
Ասադը նաեւ չապացուցված է համարել Դամասկոսի կողմից քիմիական զենքի կիրառման վերաբերյալ մեղադրանքները: «Յուրաքանչյուրը, ով մեղադրանք է ներկայացնում, պետք է նաեւ ապացույցներ բերի: Պետքարտուղարությունը, Օբաման եւ Օլանդը սա չկարաողացան անել, այդ թվում նաեւ` իրենց ժողովուրդների առջեւ»,-հայտարարել է Սիրիայի նախագահը: