
Նելսոն Մանդելան դուրս է գրվել հիվանդանոցից. Sky News

Sky News-ի փոխանցմամբ` ՀԱՀ-ի նախկին նախագահ Նելսոն Մանդելան տևական բուժում ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել է Յոհաննեսբուրգում գտնվող իր տուն: Այս տեղեկատվությունը հաստատել է Մանդելայի դուստրը: ՀԱՀ-ի իշխանությունները կամ հիվանդանոցի ղեկավարությունը դեռ պաշտոնական հայտարարություն չեն արել այդ մասին:
Մանդելան թոքային վարակի պատճառով հիվանդանոցում էր հայտնվել հունիսի սկզբին: Ապարտեիդի (1948-1994 թվականներին ՀԱՀ-ում տարվող ռասայական խտրականության քաղաքականություն) 27-ամյա ազատազրկման ժամանակ Մանդելան հիվանդացել է պալարախտով (տուբերկոլոզ):
Մանդելան իր 95-ամյակը բոլորել է հիվանդանոցում: