
Հակահայկական խումբը Աղթամարի եկեղեցու մոտ ծրագրում է բողոքի ցույց անցկացնել

amerikayidzayn.com –ի փոխանցմամբ`հայկական համայնքի դեմ պայքարող՝ «ASİMDER» անվանումը կրող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն այն ծրագրում է ծաղիկներ դնել Աղթամար կղզու եկեղեցու մոտ՝ հիշատակելով 1918 թվականին թուրքերի սպանությունները»:
Այս մասին գրում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, որի համաձայն խմբավորման այս քայլը նպատակ է հետապնդում հակազդելու պատմական նույն եկեղեցում հայերի կողմից մկրտության անցկացվելիք արարողությանը:
Մկրտության արարողությունը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 8-ին
Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցում կայանալիք ամենամյա պատարագի ընթացքում: