Բաժիններ՝

Գողական հավաքին խանգարեցին ոստիկանները. բերման են ենթարկվել երկու «օրենքով գողեր»

Ինչպես հաղորդում է «Прайм Крайм» գործակալությունը, նախօրեին «Калужская застава» ռեստորանային համալիրում ոստիկանների կողմից կանխվել է հերթական գողական հավաքը, որը կազմակերպվել էր Պոդոլսկի հանցավոր աշխարհի վետերաններից մեկի՝ Վովա Կոտի ծննդյան արարողության առիթով։ Շուրջ 3 տասյնակ հյուրերի թվում են եղել նաև երկու ազդեցիկ «օրենքով գողեր»՝ 43-ամ Կոնստանտին Բորիսով (Կոստիլ) և 42-ամյա Կոնստանտին Գինզբուրգը (Գիզյա)։

Բորիսովը և Գինզբուրգը մոսկովյան շրջանի քրեական հեղինակությունների, այսհես կոչված, սլավոնական թևի ներկայացուցիչներ են։ Այդ թևին են պատկանում նաև Շիշկանը, Պետրիկը, Ակսյոնը և Շռամը, որոնք չնայած իրենց անառարկելի հեղինակությանը՝ վերջին 15 տարիների ընթացքում չեզոքություն են պահպանել կովկասյան հանցագործ խմբավորումների հետ պայքարում։ Նրանց պակաս ազդեցիկ գործընկերները՝ Մուխան, Գիզյան, Զյուզյան, Կոստիլը և Զաբավան, չնայած իրենց մոսկովյան արմատներին՝ Դեդ Հասանի ակտիվ դաշնակիցներն էին։ Սակայն հետո հեռացան նրանից՝ սեփական սլավոնական կոալիցիան ձևավորելու նպատակով։ Սակայն եթե նրանց ավագ ընկերները անձեռնմխելի են, ապա այս խմբի անդամներին Հասանի կլանի ներկայացուցիչները չեն ներում։ Մոտ մեկ ամիս առաջ «դեդական» կլանի ներկայացուցիչները՝ Գելա Կարդավայի գլխավորությամբ, հավաքի ժամանակ առաջ քաշեցին Գիզյային, Զյուզյային և Կոստիլին գողական կարգավիճակից զրկելու հարցը։ Կարդավային դեռ չի հաջողվել հասնել իր նպատակին։ Կոստիլը, ի տարբերություն առավել դիվանագետ Գիզյայի և Զյուզյայի, մարտականորեն է տրամադրված «դեդականների» դեմ։ Նա նախ խոոստացել էր լուծել Արտյոմ Լիպեցկու հարցերը առաջին իսկ հանդիպման ժամանակ։ Իսկ  Ֆրանցուզի թագադրումից հետո սպառնում էր «գլխարկը հանել՝ ականջների հետ միասին»։

Ավելացնենք, որ «օրենքով գողերը» բերման ենթարկվելուց հետո կարճ ժամանակ անց ազատ են արձակվել ոստիկանությունից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս