
Թոմաս Մելիան սեպտեմբերի սկզբին կժամանի Բաքու

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սեպտեմբերի սկզբին Բաքու է ժամանելու ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության հարցերով օգնական Թոմաս Մելիան: Այս մասին գործակալությանը հայտնել է դիվանագիտական իրազեկ աղբյուրը:
Ակնկալվում է, որ այցի ընթացքում Մելիան հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի ղեկավարության, ինչպես նաև ընդդիմության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այցի նպատակը նախընտրական իրավիճակի և երկկողմանի հարաբերությունների քննարկումն է:
Նշվում է, որ Մելիայի առաջիկա ադրբեջանական այցը կլինի թվով 3-րդը՝ վերջին 12 ամսվա ընթացքում: