Ատամների սպիտակեցման առավելություններն ու թերությունները
Գեղեցիկ լինելու կարևոր պայմաններից մեկը ճերմակ ատամներն են: Գեղեցիկ սպիտակ ատամները, որպես կանոն, գեղեցկացնում են իրենց տիրոջը: Մեր ժամանակներում ատամների սպիտակեցման տեխնոլոգիան յուրաքանչյուրի համար հասանելի է: Բայց որքանո՞վ է անվտանգ սպիտակեցման գործընթացը: Եվ սպիտակեցման ո՞ր տարբերակը պետք է ընտրել: Նախքան ատամների սպիտակեցման գործընթացին անցնելը, անհրաժեշտ է պարզել սպիտակեցման առավելությունները և թերությունները:
Ինչի՞ց է կախված ատամների գույնը
Բնության մեջ կատարյալ սպիտակ ատամներ չեն լինում: Ատամի էմալի տակ գտնվում է ատամոսկրը, որը բնականից դեղին է: Ատամների երանգը կախված է էմալի թափանցիկ լինելուց: Ատամների բնական գույնը կարող է լինել տարբեր երանգների՝ դեղնասպիտակավունից մինչև մոխրագույն, սպիտակ:
Ատամների բնական գույնը կարող է կախված լինել գենետիկական հակվածությունից և մարդու կենսակերպից: Որպես կանոն, ծխողների մոտ տարիների ընթացքում ատամների էմալին գոյանում է դարչնագույն փառ, և ատամները կորցնում են իրենց սպիտակ գույնը: Ատամները մգանում են նաև ներկանյութերից, որոնք կան սուրճի, թեյի, գինու և մրգահյութերի մեջ: Ատամների էմալի մուգ բծերի առաջացման պատճառ կարող է լինել մանկության ժամանակ դեղահաբերի ինտենսիվ օգտագործումը:
Հիշեցնենք, որ ատամների էմալի մգացուման պատճառ կարող է հանդիսանալ նաև խմելու ջրի մեջ չափազանց շատ ֆտորի քանակությունը:
Սպիտակ ատամների բացակայությունը կախված չէ հիգիենայի հետ: Դա կոսմետիկ թերություն է, որը կարելի է ուղղել ձեր ցանկության դեպքում: Դրա համար կարելի է կիրառել սպիտակեցման տարբեր միջոցներ:
Ատամների սպիտակեցումը տեղի է ունենում հատուկ նյութերի օգնությամբ: Ատամները սպիտակեցումը կարելի է անել տնային պայմաններում կամ ատամնաբուժարանում:
Տնային պայմաններում ատամների սպիտակեցումը կարելի է իրականացնել հետևյալ մեթոդներով՝
- Ատամի սպիտակեցնող մածուկի
- Սպիտակեցնող հեղուկների և գելերի
- Ատամների սպիտակեցման համար նախատեսված ատամնաբուժական գլխիկների միջոցով:
Եթե գնահատենք վերը նշված սպիտակեցնող միջոցների արդյունավետությունը, ապա առաջին տեղում կլինի ատամնաբուժական գլխիկներիով սպիտակեցնող համակարգը: Դրանք ատամները սպիտակեցնում են 8-10 երանգով:Երկրորդ հորիզոնականում են գտնվում սպիտակեցնող գելերը և լուծույթները, որոնց օգնությամբ կարելի է հասնել ատամների 5-7 աստիճան սպիտակեցման: Եվ երրորդ հորիզոնականում են գտնվում ատամները սպիտակեցնող մածուկները: Նրանց օգտագործման արդյունքում ատամները սպիտակում են 1-3 երանգով:
Ատամնաբուժարանում ատամների սպիտակեցումը իրականացվում է ատամնաբուժական աթոռին բժշկի վերահսկողությամբ և սովորաբար տևում է 1,5-2 ժամ: Այս գործընթացում օգտագործվում է բարձր խտությամբ գել և կատալիզատոր: Սպիտակեցման գործընթացի արագացման համար կիրառվում է ուլտրամանուշակագույն, լազերային ճառագայթներ: Գործընթացի վերջում ատամները ծածկում են հատուկ գելով, որը նվազեցնում է ատամների զգայունութունը:
Ներքին սպիտակեցումը կիրառվում է այն դեպքում, երբ ատամը վնասվել է կամ նյարդն է հեռացվել: Այս երկու պատճառների հետևանքով ատամի էմալը մգանում է: Ատամի ներսում տեղադրվում է սպիտակեցնող գելը և խոռոչը ծածկվում է ժամանակավոր ատամնալիցքով: Մի քանի օրից խոռոչը ծածկվում է մշտական ատամնալիցքով:
Ալտերնատիվ սպիտակեցումը նպատակահարմար է նրանց, ովքեր ուզում են ունենալ շլացուցիչ սպիտակ ատաներ:
- Վինիրներ: Դրանք բարակ ճենապակյա «պաստառներ» են, որոնք ամրացվում են ատամներին: Վերջիններիս առավելությունը կայանում է ներկանյութերի նկատմամբ կայունությամբ:
- Բոնդինգ: Ատամի էմալին դնում են սպիտակ կվարցային խեժ:
Ատամների սպիտակեցման թերությունները
Ատամների սպիտակեցումը կարող է բերել մի շարք տհաճ հետևանքների՝
- Բարձրանում է ատամների զգայունությունը ցրտի և բարձր ջերմաստիճանի նկատմամբ:
- Էմալի վրա առաջանում են մանր անցքեր, որոնք հանգեցնում են էմալի քայքայմանը:
- Ատամները սպիտակեցնելուց հետո կարող է առաջանալ ցավ, որն ուղեկցվելու է մի քանի օր:
- Լնդերի և լեզվի բորբոքում:
Ատամների սպիտակեցումը հակացուցված է
- Հղի և կերակրող մայրերին
- Ատամի վնասված էմալ ունեցողներին
- Սպիտակեցնող միջոցների նկատմամբ ալերգիա ունեցողներին
Ի՞նչ սպասել ատամների սպիտակեցման գործընթացից
Երբեմն մարդկանց չի գոհացնում ատամների սպիտակեցման արդյունքները: Պատճառը այդ գործընթացին վերագրվող մեծ սպասումներն են: Շատ հաճախ մարդիկ կարծում են, որ ատամների սպիտակեցնելու գորընթացից հետո ունենալու են ձյունաճերմակ ատամներ:
Պետք է հիշեցնել, որ ատամների սպիտակեցնող գործընթացը հանգեցնում է ատամների՝ մի քանի երանգ սպիտակելուն: Նախքան սպիտակեցնելը անպայման խորհրդակցեք ատամնաբույժի հետ: Նա ձեզ համար կընտրի ատամների սպիտակեցման օպտիմալ տարբերակը և կասի, թե գործընթացից հետո ատամները քանի երանգ կսպիտակեն:
Ատամների սպիտակեցման համար նախատեսված մածուկները, գելերը և լուծույթները գործնականում անարդյունավետ են: 1.5-2 տարվա ընթացքում ատամների նախկին գույնն է վերադառնում:
Ատամների սպիտակեցմանը դիմելու վերջնական որոշումը պատկանում է ձեզ, սակայն ստորև կբերենք առողջ ատամների համար օգտակար խորհուրդներ.
- Ատամները մաքրել առավոտյան և երեկոյան
- Յուրաքանչյուր սննունդ ընդունելուց հետո ատամները ողողել
- Օգտագործել ատամների համար նախատեսված թելեր
- Ամեն օր ուտել խնձոր կամ գազար
- Տարին մեկ անգամ այցելել ատամնաբույժին:
Պատրաստեց Շողեր Գալստյանը