Մոսկվայում ներգաղթյալների վրանային ճամբարը լիկվիդացվել է

Մոսկովյան Գոլյանովո շրջանում գտնվող ներգաղթյալների ժամանակավոր ճամբարը լիկվիդացվել է, «РИА Новости»-ին ասել են Մոսկվայի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

«Օտարերկրյա քաղաքացիների մի մասն արտաքսվել է, մնացած 234 ներգաղթյալները տեղափոխվել են Սեվերնի բնակավայրում գտնվող  օտարերկրացիների համար նախատեսված կենտրոն»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Նա ավելացրել է, որ ներգաղթյալների փոխադրումը կարագացնի տվյալների բազաների ճշգրտումների եւ արտաքսման փաստաթղթերի ձեւակերման գործընթացը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031