
Guardian-ը կշարունակի մերկացնող նյութերի հրապարկումը

Բրիտանական Guardian-ի գլխավոր խմբագիր Ալան Ռասբրիջերը հայտարարել է, որ համակարգիչների կոշտ սկավառակների ոչնչացումը չի կարող իրեն խանգարել հետագայում եւս հրապարակել ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի փոխանցած նյութերը: Այդ մասին տեղեկացրել է Guardian-ը:
Ավելի վաղ Ռասբրիջերը հայտնել էր թերթի լոնդոնյան գրասենյակի համակարգիչների մի քանի կոշտ սկավառակների ոչնչացման մասին, որն, ըստ նրա, իրականացվել էր բրիտանական հատուկ ծառայություների վերահսկողությամբ: Չնշելով կատարվածի կոնկրետ ժամկետը` Ռասբրիջերն ասել էր, թե էլեկտրոնային հետախուզությամբ զբաղվող Կառավարական կապի բրիտանական կենտրոնի (GCHQ) երկու գործակալություններ վերահսկել են թերթի լոնդոնյան գրասենյակում տեղեկատվության կրիչների ոչնչացումը: Խմբագրի ենթադրությամբ, այդպիսով երկրի իշխանությունները ցանկացել են ոչնչացնել տեղեկությունները, որոնք կարող են հայտնվել «չինական հատուկ գործակալների» ձեռքում:
«Դա բավական տարօրինակ իրավիճակ էր: Ես նրանց (գործակալներին) բացատրեցի, որ գոյություն ունեն կրկնօրինակները, եւ մենք, ինչպես եւ Wikileaks-ը, միայն Լոնդոնում չենք աշխատում»,-նշել է Ռասբրիջերը: