Միլիարդատեր քաղաքապետը 13.000 դոլար արժողությամբ լոգարան է գնել
Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը վերջերս խոշոր գնում է կատարել: Նա 13.300 դոլարով ձեռք է բերել պղնձե լոգարան, որն ամբողջությամբ պատրաստվել է ձեռքով: Այս մասին հայտնում է luxlux.net կայքը: Լոգարանը բարձրորակ սանտեխնիկա արտադրող Atelier du Cuivre ֆրանսիական հայտնի ընկերության արտադրանքն է:
Գործարարը, ընկերությանը պատվեր ուղարկելուց հետո, 250 ժամ անց ստացել է իր լոգարանը: Ի դեպ, քաղաքապետը ընտրել է հենց պղնձե լոգարանը ոչ միայն գեղեցկության համար, այլև այն պատճառով, որ այն բավական երկար ժամանակ ջուրը տաք է պահում: