Բաժիններ՝

Խաղողի առատ բերք է սպասվում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը շարունակում է հանդիպումները գյուղատնտեսական արտադրանք մթերողների հետ: Ինչպես տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը, հերթն այսօր գինեգործներինն էր, ովքեր նախարարին ներկայացրել են իրենց ընկերություններում սպասվող խաղողի մթերման ծավալները: Նախնական դիտարկմամբ , այս տարի նույնպես խաղողի առատ բերք է սպասվում. Կատարվել են մթերման ծավալների կանխատեսումներ , համաձայն որոնց, վերամշակող կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնել մթերել շուրջ 172 հազար տոննա խաղող, ինչը 14 հազար տոննայով ավելի է նախորդ տարվա պահանջարկից:

Առանձին խոշոր վերամշակող ընկերություններ հայտարարել են , որ խաղողի մթերումներն իրենց ընկերություններում կկատարվեն անսահմանափակ քանակությամբ: Իսկ պտուղբանջարեղենի արտահանման ծավալների նախնական կանխատեսմամբ՝ այս տարի կարտահանվի շուրջ 15 տոննա խաղող՝ նախորդ տարվա 10 հազարի դիմաց:

Հանրապետությունում օգոստոսի 9-ից սկսվել են լոլիկի և դեղձի մթերումները: Մինչ այդ գյուղատնտեսության նախարարությունը կատարել է մոնիթորինգ գյուղատնտեսական բոլոր մթերքների կանխատեսվող ծավալների գծով՝ մթերումներն առանց առանց խոչընդոտների իրականացնելու համար : Ըստ մշտադիտարկման ադյունքների՝ մոտ 60 հազար տոննա բանջարեղենի և 34 հազար տոննա պտղի մթերման նախնական պահանջարկ կա:

Մթերումների նախօրյակին կատարվել են նաև այցելություններ վերամշակող խոշոր կազմակերպություններ: Կարկտահարությունից հետո մեկ անգամ ևս կատարվել է դեղձի և ծիրանի կանխատեսվող ծավալների գնահատում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս