13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարած հետաքննիչը կալանավորվեց

Երեկ՝ օգոստոսի 7-ին, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր: Դատարան էին բերվել Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակիչներ, 24-ամյա Վահագն Համբարձումյանը և 25-ամյա Սասուն Աբրահամյանը: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձանց նկատմամբ հարուցվել է քր. գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 141 հոդվածի՝ (սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ) հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հատուկ քննչական ծառայության քննիչը միջնորդել էր նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացներ նշված անձանց նկատմամբ:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո խորհրդակցական սենյակից վերադառնալով` որոշել է բավարարել քննիչի միջնորդությունը, որից հետո Վ. Համբարձումյանը տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ (ոստիկաների բանտ), իսկ Ս. Աբրահամյանը՝ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Վերջիններս կասկածվում են այս տարվա օգոստոսի 4-ին Կոտայքի մարզի Հանքավան գյուղում տեղակայված «Տաք ջուր» հանգստյան գոտում 16 տարին չլրացած, Սևան քաղաքի բնակիչ՝ 13-ամյա Նելի Ղ.-ի նկատմամբ սեռական հարաբերություն ունենալու մեջ:

Ֆոտոլրագորղը հայտնում է, որ դատարանի մոտ հավաքվածները պատմում էին, որ դատաբժշկական եզրակացությամբ պարզվել է, որ 13-ամյա աղջիկը 2-ամսական հղի է: Վ. Համբարձումյանը աշխատում է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ, և առաջիկայում պետք է տեղի ունենար նրա հարսանիքը:

Տեսանյութեր

Լրահոս