Բաժիններ՝

Դատավորների թեկնածուների որակավորման քննությունները կլինեն առավել թափանցիկ

Այսօրվանից ուժի մեջ Այսօրվանից ուժի մեջ են մտել ՀՀ դատական օրենսգրքում Ազգային ժողովի կողմից հունիսի 20-ին ընդունված լրացումները և փոփոխությունները: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո»-ն:
Ըստ այդմ, մասնավորապես, սահմանվում է, որ Արդարադատության խորհրդի դատավոր և իրավաբան գիտնական անդամները չեն կարող մասնակցել այն որոշումների կայացմանը, որոնք վերաբերում են իրենց ամուսիններին կամ իրենց հետ արյունակցական՝ մինչև 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձանց դատավորի թեկնածությունների կամ առաջխաղացման ցուցակում ներառելուն:

ՀՀ դատական օրենսգիրքը լրացվում է դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման որակավորման քննությունների թափանցիկության ապահովումը, գրավոր քննությունների անցկացման կարգը և արդյունքների ամփոփումը սահմանող 115.1-115.3-րդ հոդվածներով:

Մասնավորապես, նախատեսվում է, որ Արդարադատության խորհրդի աշխատակազմը ապահովում է որակավորման գրավոր քննության ողջ ընթացքի ուղիղ հեռարձակումը քննասենյակից դուրս գտնվող տարածքում: Գրավոր քննությունների, ինչպես նաև Արդարադատության խորհրդում հարցազրույցի ողջ ընթացքը, բացառությամբ Խորհրդի անդամների միջև հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկման, տեսաձայնագրվում է Արդարադատության խորհրդի աշխատակազմի կողմից:

Հավակնորդն իրավունք ունի ստանալու գրավոր քննության ողջ ընթացքի, Արդարադատության խորհրդում հարցազրույցի իրեն վերաբերող մասի տեսաձայնագրության կրկնօրինակը, ինչպես նաև քննության ստուգված ցանկացած աշխատանքի պատճենները՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված կարգով:

Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման որակավորման քննությանը մասնակցելու համար հայտատուից գանձվելու է պետական տուրք, որի չափը՝ 30 հազար դրամ, սահմանված է «Պետական տուրքի մասին» օրենքում օգոստոսի 3-ից ուժի մեջ մտնող լրացմամբ:են մտել ՀՀ դատական օրենսգրքում Ազգային ժողովի կողմից հունիսի 20-ին ընդունված լրացումները և փոփոխությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս