Բաժիններ՝

ՀԱԿ-ը՝ Աղվան Հովսեփյանին. «Երբ Տիգրանը կլինի ազատության մեջ, մենք իրեն չենք քարկոծի»

Այսօր ՀՀ գլխավոր դատախազության մոտ ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների՝ հերթական բողոքի ակցիան է տեղի ունեցել: Ըստ aravot.am-ի՝ շուտով Վերաքննիչ դատարանում տեղի է ունենալու ՀԱԿ ակտիվիստների գործով առաջին նիստը, ուստի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ակցիայի ժամանակ հորդորել է ներկաներին օգոստոսի 5-ին, ժամը 12-ին լինել արդեն Վերաքննիչ դատարանի մոտ: Նա ասել է, որ հետաքրքիր սպասելիքներ ունեն դատարանի նոր որոշումից, որովհետև Վճռաբեկը բավականաչափ խախտումներ էր գտել՝ դատավարական պրոցեսի հետ կապված, իրավական, որոնք կարող են հիմք լինել՝ խափանման միջոցը փոխելու համար: Արամ Մանուկյանը նաեւ նշել է, որ դրսից էլ Տիգրան Առաքելյանի հետ կապված ճնշումները բավականաչափ շատացել են՝ ԱՄՆ-ից, միջազգային կառույցներից.

«Միջազգային կառույցները քաղբանտարկյալ տերմինն ընդունել են, որ Տիգրանը քաղբանտարկյալ տերմինի մեջ ամբողջությամբ տեղավորվում է: Հաշվի առնելով, որ Հայաստանի իշխանությունների հանդեպ լրջագույն մարտահրավերներ կան, մինչեւ նոյեմբեր Հայաստանում շատ բան կարող է փոխվել, հաշվի առնելով դա՝ մենք հույս ունենք, ակնկալում ենք, որ իշխանությունները մի քիչ խելքի կգան եւ կընդունեն լրջմիտ, խոհեմ որոշում: Մենք այստեղ հավաքվելու ցանկություն չունենք: Մենք Աղվանի ու իր հիմնարկի անունը տալու ցանկությունը հեչ չունենք: Մենք ուզում ենք, որ չունենանք քաղբանտարկյալ»:

Վերջում Արամ Մանուկյանը դիմել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին. «Եթե ինքը չի ուզում մեր երեսը տեսնել, ինչպես մենք չենք ուզում իրա երեսը տեսնել, թող մի որոշում կայացնեն, այս միջոցառումները դադարեցնենք: Երբ Տիգրանը կլինի ազատության մեջ, մենք իրան չենք քարկոծի: Բայց՝ այս մի հարցում չենք քարկոծի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս