Բաժիններ՝

Դեպի «հանցավոր» Հայաստան. հանցագործություններն աճում են երկնիշ թվով

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ամփոփ տեղեկատվության՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 8484, նախորդ տարվա առաջին կիսամյակի 7560-ի դիմաց։ Հանցագործության դեպքերի թիվն ավելացել է 924-ով կամ ավելի քան 12%-ով։

Եթե հաշվի առնենք, որ նույն ժամանակահատվածում բնակչության թիվը ավելի քան 100 հազարով կրճատվել է, ապա կարելի է ցավով արձանագրել, որ մեկ բնակչին ընկնող հանցագործությունների թիվը զգալիորեն ավելացել է։ Այսինքն՝ անգամ պաշտոնական վիճակով՝ հանցավորության մակարդակն ավելանում  է։ Այլ կերպ ասած՝ շարժվում ենք ոչ թե  դեպի ապահով Հայաստան, այլ հակառակ ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս