Վանաձորի բանտում 2 հացադուլավորներին պատրաստվում են միանալ ևս 10-ից ավելի կալանավորներ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մի քան օր է ՀՀ Արդարադատության նախարարության Վանաձոր քրեակատարողական հիմնարկում պահվող 2 կալանավոր հացադուլ են հայտարարել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանցից մեկը 45-ամյա Հովհաննես Հովհաննիսյանն է, ով ՀՀ քրօրի 175 հոոդվածի 3-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է 13 տարվա ազատազրկման և նա հացադուլը սկսել է հուլիսի 23-ից:

Մյուս հացադուլավորը Լոռու մարզի «Ջրմուղ» ՓԲԸ-ի բաժնի պետ 43-ամյա Արտակ Գինոսյանն է, ով կասկածվում է 8 մլն դրամ յուրացնելու մեջ: Վերջինս էլ հացադուլը սկսել է հուլիսի 22-ից: Ըստ տեղեկությունների՝ առաջիկայում հացադուլավորների թիվը հնարավոր է ավելանա՝ հասնելով 15-ի:

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։