Կանայք հագուստի խանութից զգեստներ են գողացել
Հուլիսի 31-ին, ժամը 21:30-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Զավարյան փողոցի թիվ 16 հասցեից ոստիկանություն բերման են ենթարկել 1980 թ. ծնված Գոհար Հ.-ին և 1972 թ. ծնված Աննա Գ.-ին:
Գոհար Հ.-ն և Աննա Գ.-ն խոստովանական բացատրություններ են տվել, որ նախնական համաձայնության գալով, ս/թ հուլիսի կեսերին Զավարյան փողոցի թիվ 16 հասցեում գտնվող հագուստի խանութի դուռը բացելով` մուտք են գործել ներս և գողացել կանացի զգեստներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողի անձը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: