Իրանը կարող է ատոմային զենք ստեղծել 2014 թվականին

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ատոմային ռումբի ստեղծման համար բավականաչափ ուրանի պաշարներ կունենա մինչև 2014 թվականի կեսը: Այս մասին նշված է Գիտության ու միջազգային անվտանգության ինստիտուտի պատրաստած զեկույցում:

Դրանում նշված է, որ Իրանի իշխանությունները դրան կարող են հասնել՝ իրագործելով «Նաթանզ» և «Ֆորդոու» ուրանի հարստացման միջուկային օբյեկտներում հազարավոր ցենտրիֆուգներ տեղակայելու պլանը:

Զեկույցում ԱԷՄԳ-ին խորհուրդ է տրվում այդ ամենը կանխելու համար հաճախակիացնել տեսչական այցերն իրանական օբյեկտներ՝ շաբաթական առնվազն երկու անգամ: Զեկույցում զգուշացվում է, որ եթե չվերահսկվեն Իրանի գործողությունները, ապա նա կկարողանա արտադրել բավականաչափ շատ ուրան:

Զեկույցում չի բացառվել նաև այն, որ Իրանը ներկայումս սկսած լինի ուրանի հարստացման համար նոր օբյեկտի կառուցման աշխատանքներ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարեց, որ Իրանը շուտով կունենա 17.000 ակտիվ ցենտրիֆուգ:

Տեսանյութեր

Լրահոս