Բաժիններ՝

Սիրիացի ապստամբներին արգելվել է «հակաիսլամական բուլկիներ» ուտելը

Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սիրիայի Հալեպ քաղաքի Շարիաթական հանձնաժողովը իսլամական օրենքներին հակասող է ճանաչել եղջյուրաձև բուլկիների ու կրուսանների պատրաստումը:

Համապատասխան ֆեթվան կազմողների կարծիքով՝ կիսալուսնի տեսք ունեցող այդ բուլկիները «հիշեցնում» են մուսուլմանների նկատմամբ քրիստոնյաների տարած հաղթանակի մասին: Վերջին շրջանում Հալեպի բազմաթիվ թաղամասերի վերահսկողությունը ձեռք բերած իսլամիստները հրապարակել են առօրյա կյանքին առնչվող նմանատիպ բազում ֆեթվաներ:

Մասնավորապես, կանանց արգելվել է զբաղվել դիմահարդարմամբ և կրել կիպ (իրանը գրկող) հագուստ: Հալեպի մնացյալ բնակիչներին սպառնացել են բանտարկությամբ, եթե նրանք պաս չպահեն Ռամադանի ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031