Բաժիններ՝

Անգլիայի բանկը խոսոտվանել է, որ օգնել է նացիստներին՝ վաճառել նրանց կողմից թալանված չեխոսլովակյան ոսկին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից գրեթե 70 տարի անց Անգլիայի բանկը խոսոտվանել է, որ օգնել է գերմանական նացիստներին՝ վաճառելու նրանց կողմից թալանված չեխոսլովակյան ոսկին:

Այս մասին է վկայել առաջին անգամ հրապարակված բրիտանական կենտրոնական բանկի ժամանակագրությունը՝ թվագրված 1950-ական թվականների կեսերին: Անգլիայի բանկի պատմության մութ էջերից մեկն առնչվում է 1939 թվականին Չեխոսլովակիայի նացիստական օկուպացիային հաջորդած ժամանակաշրջանին:

Փաստաթղթերի համաձայն, բրիտանական բանկն այդ ժամանակահատվածում գերմանական Ռեյխսբանկի անունից իրացրել է «դեղին մետաղը»: Նացիստները Չեխոսլովակիայի կենտրոնական բանկից առգրավել են ավելի քան 2000 ոսկու ձուլակտոր, դրանք փոխանցել են մի հաշվից մյուսը: Ընդ որում, թանկարժեք մետաղի մեծ մասը ֆիզիկապես գտնվել է Լոնդոնում:

1939 թվականի մարտին այդ ոսկին գնահատվել է 5.6 միլիոն ֆունտ սթեռլինգ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս