Բաժիններ՝

Իսրայելի ու Պաղեստինի պատվիրակությունների հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2 շաբաթ անց

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելն ու Պաղեստինը եռամյա ընդմիջումից հետո վերսկսել են խաղաղության բանակցությունները: Երկօրյա բանակցություններն անցկացվել են ԱՄՆ պետդեպարտամենտի շենքում, սակայն առանց ամերիկյան միջնորդների:

Իսրայելական պատվիրակությունը գլխավորել է Արդարադատության նախարար Ցիպի Լիվնին, իսկ պաղեստինյան պատվիրակությունը՝ խաղաղության հարցերով գլխավոր բանագնաց Սաիբ Արիկատը: Նրանք երկուշաբթի երեկոյան են ժամանել Վաշինգտոն և ընթրիքի ժամանակ հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

Բանակցությունների թեման շարունակում է մնալ նույնը. պաղեստինցիները, նախկին տարիների նման, պահանջում են Հորդանան գետի Արևմտյան ափին Իսրայելի օկուպացրած տարածքների վերադարձ, 1967 թվականի սահմաններում պաղեստինյան պետության ստեղծում, Երուսաղեմի կարգավիճակի վերանայում, պաղեստինցի փախստականների վերադարձ:

Ջոն Քերիի խոսքերով՝ մերձավորարևելյան բանակցությունների գլխավոր նպատակը հանդիսանում է երկու անկախ պետությունների ստեղծումը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ կարճաժամկետ հանդիպում է ունեցել Իսրայելի ու Պաղեստինի պատվիրակությունների հետ:

Ջոն Քերիի խոսքերով՝ պատվիրակությունների հաջորդ հանդիպումը պետք է տեղի ունենա երկու շաբաթ անց: Նա հավելել է, որ իսրայելցիներն ու պաղեստինցիները բոլոր ջանքերը գործադրելու են 9 ամիս անց վերջնական խաղաղ համաձայնագիր կնքելու ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031