Թուրքիայի ԱԳՆ-ը հերքել է Եգիպտոսի հետ կնքված համաձանագրերի սառեցումը

Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը հուլիսի 31-ին հանդես է եկել հայտարարությամբ, որով հերքել է այն տեղեկատվությունը, թե Անկարան որոշել է սառեցնել Եգիպտոսի հետ կնքած մի շարք համաձայնագրեր:

Դրանում ընդգծվում է, որ Թուրքիայի ու Եգիպտոսի միջև ստորագրված բոլոր համաձայնագրերը մնում են ուժի մեջ:

Հիշեցնենք, որ սրանից առաջ թուրքական մամուլը գրել էր, թե սառեցվել են տրանսպորտի, կրթության ու առողջապահության ոլորտներին առնչվող երկկողմանի համաձայնագրերը:

Բացի այդ, Թուրքիան դադարեցրել է Եգիպտոսին թուրքական արտադրության ANKA անօդաչու թռչող սարքերի մատակարարումը: Դադարեցվել են նաև ро-ро տիպի բեռնանավերի ծովային երթերը, որոնք իրականացվում էին թուրքական Իսքենդերուն և եգիպտական Պորտ Սայիդ նավահանգիստների միջև:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031