Թուրքիան կասեցրել է Եգիպտոսին սեփական արտադրության ANKA ԱԹՍ-երի մատակարարումը
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան որոշել է սառեցնել Եգիպտոսի հետ կնքված մի շարք համաձայնագրեր: Խոսքը գնում է տրանսպորտի, կրթության ու առողջապահության ոլորտներին առնչվող երկկողմանի համաձայնագրերի մասին:
Բացի այդ, Թուրքիան դադարեցրել է Եգիպտոսին թուրքական արտադրության ANKA անօդաչու թռչող սարքերի մատակարարումը: Դադարեցվել են նաև ро-ро տիպի բեռնանավերի ծովային երթերը, որոնք իրականացվում էին թուրքական Իսքենդերուն և եգիպտական Պորտ Սայիդ նավահանգիստների միջև:
Թուրքիայի ու Եգիպտոսի միջև հարաբերություններում լարվածություն առաջացավ հուլիսի 3-ին Եգիպտոսի նախագահ Մոհամմեդ Մուրսիի գահընկեցությունից հետո:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի կեսին հայտնի էր դարձել, որ Թուրքիան Եգիպտոսին վաճառելու է ANKA տիպի 10 ԱԹՍ: