Բաժիններ՝

Վերջին 7 ամսում Ադրբեջանի զինված ուժերի կորուստները կազմել են 58 մարդ. «Դոկտրինա»

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընթացիկ տարվա 7 ամսվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության ու անվտանգության սեկտորի կորուստները կազմել է 58 մարդ:

Այս մասին հայտնել է «Դոկտրինա» ռազմական հետազոտությունների լրագրողական կենտրոնը՝ հենվելով ԶԼՄ-ների նյութերի մոնիթորինգի վրա: «Դոկտրինայի» ղեկավար Ջասուր Սումերինլին հայտարարել է, որ հաշվետու ժամանակահատվածում վիրավորների ու մարմնական վնասվածքներ ստացածների քանակը կազմել է 72 մարդ:

Նշվում է, որ 9 մարդ սպանվել է հայկական կողմից արձակված կրակոցներից: Եվս 49 կորուստ գրանցվել է ոչ մարտական պայմաններում: Բացի այդ, անհայտ պատճառներով մահացել է ռազմական վարժարանի մի կուրսանտ:

7 մարդ զոհվել է դժբախտ պատահարի հետևանքով (խեղդվել, ականի վրա պայթել, այրվել հրդեհի ժամանակ, հոսանքահարվել), 11 մարդ՝ ավտովթարներում, 3-ը՝ ուղղաթիռի կործանումից, 2-ը՝ անհայտ պատճառներով, 1-ը՝ անզգուշության հետևանքով, 1-ը սպանվել է քաղաքացիական անձի կողմից, 6-ը՝ ոչ կանոնադրական փոխհարաբերությունների հետևանքով, 6-ը՝ հիվանդություններից:
Եվս 12-ն ինքնասպանություն է գործել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս