Բաժիններ՝

Թույլատրելի՞ է սննդային հավելումների կիրառումը սննդամթերքում

Սննդային հավելումները  սովորաբար որպես սննդամթերք չօգտագործվող և սննդամթերքի բաղադրամաս չհամարվող նյութերն են, անկախ դրանց սննդային արժեքից, որոնք տեխնոլոգիական մշակման կամ վերամշակման ժամանակ ավելացվում են սննդամթերքին՝ ցանկալի համազգայական և (կամ) այլ հատկանիշներ ստանալու համար:

Արգելվում է սննդամթերքի պատրաստման, մշակման և վերամշակման փուլերում օգտագործել կամ սննդամթերքի արտադրության և պահման համար նախատեսված տարածքներում պահել արգելված սննդային հավելումներ: Արգելված սննդային հավելումների ցանկը սահմանել է ՀՀ Կառավարությունը:

Սննդամթերքի պատրաստման, մշակման և վերամշակման փուլերում արգելվում է օգտագործել հետևյալ սննդային հավելումները.

Ինդեքսը

 Սննդային հավելումների անվանումները
(լատինական գրառումներով)

Տեխնոլոգիական
ֆունկցիաները

E121

Ցիտրուսային կարմիր 2 (Օրսեին, Orcein,
Օրխիլ, Orchil)
ներկանյութ (կարմիր)

E123

Ամարանտ (Amaranth), FD&C Red (Կարմիր) 2 ներկանյութ (կարմիր)

E216

Պարաօքսիբենզոյաթթվի պրոպիլային եթեր
(Propyl para-hydroxybenzoate)
պահածոյացնող
նյութ (բենզոատներ)

E217

Պարաօքսիբենզոյաթթվի պրոպիլային եթերի
նատրիումական աղ (Sodium propyl para-
hydroxybenzoate)
պահածոյացնող
նյութ (բենզոատներ)

E240

Ֆորմալդեհիդ (Formaldehyde) պահածոյացնող
նյութ

E924a

Կալիումի բրոմատ (Potassium bromate) որակը լավացնող
նյութ (ալյուրի և հացի բարելավիչ)

E924B

Կալցիումի բրոմատ (Calcium bromate) որակը լավացնող
նյութ (ալյուրի և հացի բարելավիչ)

iravaban.net

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս