Բաժիններ՝

Մոսկվայում հայ վարորդը բեռնատարով հարվածել է տրամվայի. Комсомольская Правда (լուսանկարներ)

Комсомольская Правда-ի փոխանցմամբ՝ անցած գիշեր Մոսկվայում տեղի է ունեցել բեռնատարի մասնակցությամբ հերթական ճանապարհա-տրանսպորտային պատահարը: Ինքնաթափ բեռնատարի 40-ամյա վարորդ, ՀՀ քաղաքացի Հակոբը Янтарь սպորտային պալատի դիմաց հատել է տրամվայի ուղիները և իր 13 տոննանոց մեքենայով բախվել է թիվ 30 տրամվայի հետ:

Բախումից հետո Հակոբը հայտարարել է. «Ես արդեն ռուս եմ, կարող եմ անձնագիրս ցույց տալ: Իհարկե, ես չէի նկատել այդ տրամվայը: Ողջ ուշադրությունս բևեռված էր ձախից ընթացող մարդատար մեքենայի վրա: Ես վախենում էի ճզմել նրան, իսկ հետո նրա հետևից դուրս եկավ տրամվայը»:

Տրամվայի վագոնավարը չի տուժել հրաշքով: Հարվածը նրան նետել է սրահ, ուր նստած են եղել երկու երիտասարդ տղամարդիկ: Վերջիններս ոստիկանություն են կանչել, ինչից հետո փախուստի են դիմել, հնարավոր է՝ պարզապես հեռացել են: Նշվում է, որ տրամվայը կատարել է իր վերջին երթը և մինչև վերջնակայան նրան մնացել էր անցնել ևս երկու կանգառ:

690094

690095

690096

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս