Բաժիններ՝

Բարաք Օբաման այսօր Վաշինգտոնում հանդիպելու է Բալթյան երկրների ղեկավարների հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր Վաշինգտոնում հանդիպելու է Մերձբալթյան երկրների ղեկավարների հետ:

Օբաման Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի, Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշի և Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվիսի հետ քննարկելու է Մերձբալթյան տարածաշրջանի ռազմական, էներգետիկ և կիբեր անվտանգության հարցերը:

Մեծ ուշադրություն է հատկացվելու տնտեսական համագործակցության և անդրատլանտյան առևտրային համաձայանագրի մասին ԵՄ-ի հետ բանակցությունների ասպեկտներին: Բացի այդ, կողմերը պլանավորում են քննարկել ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցության հարցը:

Գրիբաուսկայտեն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի պլանի համաձայն, այս տարի տարածաշրջանում անցկացվելու են ամենախոշորամասշտաբ զորավարժությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031