Բաժիններ՝

Վրաստանի խորհրդարանը հերթական անգամ հաղթահարել է նախագահի դրած վետոն

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանը երեկ 92 քվեով հաղթահարել է նորմատիվ ակտերի մասին օրինագծի վրա նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դրած վետոն: Այդ օրինագծով կանոնակարգվում են Աբխազիայի ինքնավար հանրապետության կողմից օրենսդրական ակտերի ստորագրումն ու կանոնների ընդունումը:

Օրինագծի հաստատումը նշանակում է, որ 2014 թվականի հունվարից 1-ից գործելու է նորման, որը Աբխազիայի ինքնավար հանրապետության Գերագույն խորհրդի նախագահին հատկացնում է օրենսդրական ակտերի ընդունման լիազորություններ նախքան վտարանդիության մեջ գտնվող Աբխազիայի կառավարության ղեկավարի նշանակումը:

Նախագահը դեմ էր դրան, քանի որ նրա կարծիքով՝ նորման չի համապատասխանում Աբխազիայի ինքնավար հանրապետության սահմանադրությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031