 
                        Սիրիայի զինված ուժերը ստացել են չինական արտադրության հզոր ռադար. Dampress
 
                                    Սիրիական Dampress պորտալի փոխանցմամբ՝ Սիրիայի զինված ուժերը ստացել են չինական արտադրության HT-233 հզոր ռադար: Պորտալը վստահեցնում է, որ չինական ռադարը հանդիսանում է ռուսական 92N6 ռադարի պատճենը, որն օգտագործվում է C-300 զենիթա-հրթիռային համակարգում:
Ռադարի հեռահարությունը կազմում է մինչև 150 կիլոմետր: Այն կարող է հայտնաբերել փոքր թիրախները և միաժամանակ հետևել 50 թիրախների:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        