Բաժիններ՝

Քեթրին Էշթոնը հանդիպե՞լ է Մոհամմեդ Մուրսիի հետ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը գիշերը մեկնել է Եգիպտոս՝ հանդիպելու համար վերջինիս գահընկեց արված նախագահ Մոհամմեդ Մուրսիի հետ: Այս մասին գործակալությանը հայտնել են Եգիպտոսի կառավարությունում նրա ունեցած աղբյուրները:

Վերջիններս նշել են, որ Էշթոնը Մուրսիի հետ պետք է հանդիպեր այնտեղ, ուր նրան պահում են (օրեր առաջ Մուրսին կալանավորվել է 15 օրով): Էշթոնը երեկվանից սկսած՝ բանակցություններ է վարել եգիպտական իշխանությունների հետ:

Ավելի վաղ ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել էին, որ զինվորականները պետք է թույլ տան ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի հանդիպումը Մուրսիի հետ: Մուրսին պաշտոնանկ է արվել հուլիսի 3-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս