 
                        Վաշինգտոնում վերսկսվել են իսրայելցիների ու պաղեստինցիների միջև խաղաղության բանակցությունները
 
                                    Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գիշերային ժամերին Վաշինգտոնում վերսկսվել են իսրայելցիների ու պաղեստինցիների միջև խաղաղության բանակցությունները, որոնց մասնակցել է նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Այդ բանակցությունները վերսկսվել են եռամյա ընդմիջումից հետո, քանի որ 2010 թվականին հայտնվել էին փակուղում: Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին հայտարարել էր, որ կողմերի բանակցությունները կարող են տևել առնվազն 9 ամիս:
Բանակցություններում իսրայելական պատվիրակությունը գլխավորում է Արդարադատության նախարար Ցիպի Լիվնին, իսկ պաղեստինյան պատվիրակությունը՝ Սաեբ Էրակատը: Ջոն Քերին կարևորել է բանակցությունների վերսկսումը: Բանակցությունների մեկնարկից առաջ Իսրայելը բանտերից ազատ է արձակել 104 պաղեստինցու:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        