Բաժիններ՝

ԱՄՆ սենատը FBI-ի տնօրենի պաշտոնում հաստատել է Ջեյմս Կոմիի թեկնածությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ սենատը երեկ հաստատել է Դաշնային հետաքննությունների բյուրոյի (FBI) նոր տնօրենի պաշտոնում Ջեյմս Կոմիի թեկնածությունը: Նրա օգտին քվեարկել է 93 սենատոր:

Կոմին FBI-ի տնօրենի պաշտոնում կփոխարինի Ռոբերտ Մյուլերին, ով գերատեսչությունը գլխավորել է 12 տարի: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոմիի թեկնածությունն առաջադրել էր այս տարվա մայիսի վերջին: Նա ներկայացնում է ընդդիմադիր Հանրապետական կուսակցությունը:

52-ամյա Կոմին ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի ժամանակ աշխատել է որպես ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ: Նա եղել է նաև Lockheed Martin կորպորացիայի ավագ փոխնախագահ, ապա նաև Bridgewater Associates ներդրումային ընկերության գլխավոր խորհրդատու:

Կոմին հայտնի է նրանով, որ 2004 թվականին մերժել է Սպիտակ տան վարչակազմի պահանջը՝ առանց դատարանի թույլտվության, վերսկսել հեռախոսազրույցների ու էլեկտրոնային նամակագրության գաղտնալսման գործընթացը:

Այժմ ամերիկյան հատուկ ծառայությունները տվյալ հարցում հայտնվել են խոշոր սկանդալի կենտրոնում, քանի որ նրանց նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը ի լուր աշխարհի բարձրաձայնել է տվյալ գործունեության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031