Վրացի ֆեմենիստուհիները կուսության դեմ բողոքի ակցիա կանցկացնեն Թբիլիսիում
Грузия Online-ի փոխանցմամբ՝ ֆեմինիստուհիների անկախ խումբը «Փակենք կուսության ինստիտուտը» անվանմամբ բողոքի ակցիա է անցկացնելու վաղը ժամը 19.00-ին: Ֆեմինիստուհիները հայտարարել են, որ կուսության ինստիտուտը վնասակար ավանդույթ է և որ անկարելի է թույլ տալ, որ կուսությունը 21-րդ դարում ծառայի որպես մարդու բարոյականության ցուցիչ:
Նրանք գտնում են, որ կուսության ինստիտուտը հարվածում է իրենց ընտրությունում ազատ լինելու կանանց արմատական իրավունքին: Նրանք կարծում են, որ այդ ինստիտուտի կենսունակությանը նպաստում են պետական մարմինները, այդ թվում նաև Սամխարաուլիի անվան Փորձաքննության ազգային բյուրոն, ինչի համար էլ վաղվա ակցիան անցկացվելու է վերջինիս շենքի մոտ:
Նշվում է, որ վրացի աղջիկները հաճախ են դիմում այդ բյուրոյին, ինչի պատճառն իրենց իրավացի լինելը, տվյալ դեպքում կույս լինելն ապացուցելն է: Միջին հաշվարկով նման հարցով տարեկան դիմում է 200 աղջիկ:
Փորձաքննության արժեքը կազմում է 175 լարի (107 դոլար), պատասխանը ստացվում է 4-5 օրվա ընթացքում: Պատասխանը կարող է ստացվել նաև մեկ օրվա ընթացքում, եթե դրա համար վճարում են 350 լարի (214 դոլար): «Կույսերի» տարիքը տատանվում է անչափահասներից մինչև 35-40 տարեկանների միջև: