Բաժիններ՝

Ինչպե՞ս վերացնել ալկոհոլից կախվածությունը

Ալկոհոլի նկատմամբ կախվածությունը կանխելու համար կան մի շարք ժողովրդական պարզ միջոցներ: Դրանք ներառում են խնձորի, խաղողի, նեխուրի, խուրմայի, նուշի, նարնջի հյութի և այլ մթերքների կիրառումը սննդակարգում:

Կան մի շարք ժողովրդական միջոցներ, որոնք օգնում են ազատվել ալկոհոլի կախվածությունից:  Եվ այդ միջոցներն արդյունավետ են համարվում աշխարհի շատ ու շատ երկրներում:

Խաղող

xmichqԽաղողը համարվում է ալկոհոլի կախվածությունից ազատվելու ամենահայտնի և արդյունավետ ժողովրդական միջոցներից մեկը: Երբ ցանկություն է առաջանում ալկոհոլ օգտագործել, ապա դրա փոխարեն՝ խմեք խաղողից քամած թարմ հյութ կամ կերեք մի քանի ողկույզ խաղող: Խաղողը պարունակում է այնպիսի բաղադրիչ, որն առկա է ալկոհոլի մեջ, որի շնորհիվ էլ այն համարվում է ալտերնատիվ տարբերակ: Խաղողը հարուստ է կալիումով, որը կարգավորում է արյան մեջ ալկալիի հավասարակշռությունը: Խաղողն ունի հիանալի մաքրող հատկություն: Այն հեռացնում է լյարդի տոքսինները և նվազեցնում քաղցկեղի առաջացման հնարավորությունը:

Կարդացեք նաև

Խնձոր

Խնձորն ալկոհոլից կախվածության դեմ պայքարող ամենահին և արդյունավետ միջոցներից մեկն է: Խնձորը ոչ միայն հեռացնում է օրգանիզմում ալկոհոլի հետևանքով առաջացած տոքսինները, այլև նվազեցնում է ալկոհոլ օգտագործելու ցանկությունը:

Նեխուր

Նեխուրի հյութն անցկացնում է հարբածությունը: Այն պետք է խառնել ջրի հետ և մեկ ամիս շարունակ օրական մեկ բաժակ խմել:

Խուրմա

Խուրման հասանելի է բոլորին և միանգամայն արդյունավետ է ալկոհոլից կախվածությունը վերացնելու համար: Անհրաժեշտ է սննդակարգում ներառել խուրման, և արդյունքն իրեն երկար սպասեցնել չի տա:

Հում նուշ

Հում նուշը նույնպես նվազեցնում է ալկոհոլից կախվածությունը:

Կարգավորված սննդակարգ

Սննդակարգը պետք է հարուստ լինի բանջարեղենով, մրգով, շիլաներով, ձավարեղենով, ընկուզեղենով: Պետք է նվազեցնել սպիտակ ալյուրի, մսի և շաքարի օգտագործումը:

Կիտրոն և մեղր

Տաք ջրին ավելացրեք կիտրոնի և մեղրի խառնուրդը, լավ խառնեք և խմեք: Մեղրը պարունակում է շաքար և ֆրուկտոզա, որի շնորհիվ էլ մարդն ազատվում է օրգանիզմում ալկոհոլի մնացորդներից: Շաքարախտով հիվանդները, սակայն, պետք է խուսափեն այս ըմպելիքից:

Նարնջի հյութ

Նարնջի հյութը նույնպես զորեղ միջոց է ալկոհոլի մնացորդներն օրգանիզմից դուրս հանելու համար:

Բանան

Ալկոհոլը չորացնում է օրգանիզմի կալիումի պաշարները, իսկ օրգանիզմում կալիումն ապահովում է նյարդային ազդակների փոխանցումը: Սննդակարգում օգտագործեք բանան, որպեսզի օրգանիզմում դրա մակարդակը լինի համապատասխան քանակության:

Կոճապղպեղի արմատ

Կոճապղպեղի մի քանի կտոր ավելացրեք ջրին և եռացրեք: Այն օգնում է բուժել ալկոհոլի չարաշահման հետևանքով առաջացող փսխումը, թմրածությունը և հոգնածությունը:

Սուրճ

Սուրճը թույլ չի տալիս, որ արյան անոթները սեղմվեն, որի հետևանքով էլ գլխացավ է առաջանում: Օրական կարող եք խմել մինչև երկու բաժակ սուրճ, որպեսզի ազատվեք գլխացավից:

Խուսափեք  ծխելուց

Ծխելը միշտ ցանկություն է առաջացնում ալկոհոլ օգտագործել: Նրանք, ովքեր ցանկանում են թողնել խմելը, պետք է զուգահեռ հրաժարվեն ծխախոտից:

Ֆիզիկական վարժություններ

Մեդիտացիան, յոգան, արագ քայլքը, ֆիթնեսը կարգավորում են արյան շրջանառությունը և թարմություն պարգևում ողջ օրվա ընթացքում:

Ջուր

Ալկոհոլը ջրազրկում է օրգանիզմը, ուստի խորհուրդ է տրվում խմել մեծ քանակությամբ ջուր, որպեսզի օրգանիզմը չջրազրկվի:

Եթե ցանկանում եք խուսափել ալկոհոլի տհաճ հետևանքներից, ապա անհրաժեշտ է հիշել չափի զգացողության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս