Բաժիններ՝

Սևակ Բալըքչըին սպանած թուրքը դատական հայց է ներկայացրել լրագրողի դեմ

Time Turk-ի փոխանցմամբ՝ 2011 թվականի ապրիլի 24-ին Բաթմանի նահանգի Քոզլուքի շրջանի զորամասում հայազգի զինծառայողին սպանած նրա ծառայակից Քըվանչ Աղաօղլուն դատի է տվել լրագրող Ջևաթ Սինեթին: Լրագրողի դեմ դատական հայց ներկայացնելու համար պատճառ է հանդիսացել Սևակի սպանության վերաբերյալ նրա հեղինակած նյութը:

Խոսքը գնում է այս տարվա հունիսի 15-ին Ջևաթ Սինեթի «Հայ զինծառայողի պատահական սպանությունը» հրապարակման մասին: Աղաօղլուն կարծում է, որ դրանում տեղ են գտել վիրավորական արտահայտություններ (հոդվածում նա անվանվել է մարդասպան) և պահանջում է Ջևաթ Սինեթին 5 տարով արգելել լրագրողությամբ զբաղվելու համար, ինչպես նաև տուգանել ու ազատազրկել նրան:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 27-ին Քըվանչ Աղաօղլուն «չկանխամտածված սպանության» համար դատապարտվել է 4 տարի և 5 ամիս ազատազրկման, ինչը նշանակում է, որ նա երկու տարուց էլ պակաս ժամանակահատված պետք է անցկացնի բանտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031