Բաժիններ՝

Կասպից ծովի աղտոտման մեջ Իրանի մասնաբաժինը կազմում է 12 տոկոս

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն անհանգստացած է Կասպից ծովի աղտոտվածության մակարդակի կապակցությամբ: Իրանի բնապահպանական ու շրջակա միջավայրի պահապանման վարչության փոխնախագահ Աբդուլռզա Կարբասին հայտարարել է, որ Կասպից ծովում լողալը վտանգավոր է, քանի որ նրա ջուրն աղտոտված է:

Կարբասիի կարծիքով՝ անհրաժեշտ է արգելել Կասպից ծովում բնակչության լողալը՝ ընդգծելով, որ Կասպից ծովի աղտոտման հիմնական պատճառը նրանում նավթային, արդյունաբերական ու կենցաղային թափոնների, ինչպես նաև կեղտաջրերի առկայությունն է. «Կասպից ծովի աղտոտման մեջ Իրանի մասնաբաժինը կազմում է 12 տոկոս:

Իրանական կողմից ծովը հիմնականում աղտոտում են արդյունաբերական ու կենցաղային թափոններով: Իրանի մերձկասպյան նահանգներում տարեկան արտադրվում է 400 միլիոն խորանարդ մետր նման թափոն, որից ֆիլտրվում է միայն 40 տոկոսը, իսկ մնացյալ մասն առանց որևէ ֆիլտրման նետվում է ծովը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031