Տիգրան Սարգսյանը հանդիպեց Բուզանդի բնակիչներին

ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մոտեցավ ՀՀԿ գրասենյակի մոտ հավաքված Բուզանդի փողոցի բնակիչներին՝ ասելով. «Ո՞ւմ էի խոստացել նիստից հետո հանդիպել»:

Այնուհետև Տիգրան Սարգսյանը առաջարկեց ներկաներից 10 հոգանոց խումբ կազմել, և իր հետ գնալ ՀՀ կառավարության շենք՝ քննարկելու նրանց մտահոգող խնդիրը:

Այս պահին հանդիպումը դեռևս շարունակվում է:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ կուսակցության գրասենյակի առջև  հավաքվել էին Բուզանդի փողոցի, Հանրապետության նրբանցիք խաբված մի խումբ բնակիչները՝ իրենց հասանելիք բնակարանները վերադարձնելու պահանջով:

Կարդացեք նաև

Մինչև նիստի մեկնարկը՝ նրանց էր մոտեցել ՀՀ վարչապետ ՏԻգրան Սարգսյանն ու խոստացել ԳՄ-ից հետո խոսել բնակիչների հետ: Նրանք վանկարկում են «նա-խա-գահ» ու անգամ սպառնում՝ այս անգամ էլ իրենց մոտ չիջնելու ու իրենց խնդրին լուծում չտալու դեպքում՝ մտնել ՀՀԿ կենտրոնական գրասենյակ ու հենց այնտեղ ապրել: «Ստեղ ա մեր շենքը եղել: Մի ժամանակ մեր խաղահրապարակն էր ստեղ: Խուժաններ, վաղը գալու ենք ջարդելու ենք՝ էս մեր փողոցն ա: Հերիք եղավ՝ սաղիդ գլուխը կուտեմ»,- նշեց բնակչուհիներից մեկը: Հակառակ դեպում, նրանք սպառնում են՝ «գնալու ենք Իշխան Զաքարյանի տանը ապրենք»: Վերջինս հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանն իր վարչապետության տարիներին «ձեռքը խփել ա սեղանին» ու ասել, որ առանց տուն ոչ մեկ չի մնա, բայց վեց տարի է բնակիչներին անտուն են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031