ՄԻՊ արագ արձագանքման խմբի անդամը արձագանքեց բողոքին. նա այժմ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ է

Քիչ առաջ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի մասնակիցներին մոտեցավ ՄԻՊ արագ արձագանքման խմբի անդամ Հաբեթ Մովսիսյանը:

Վերջինս քաղաքացի Գևորգ Սաֆարյանից վերցրեց դիմումը, որը վերջինս հասցեագրել էր ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանին:

Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի ժամանակ Գ. Սաֆարյանը զանգահարել էր ՄԻՊ արագ արձագանքման խմբին՝ տեղեկացնելով, որ ոստիկանությունը խախտում է իրենց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Այս պահին Հաբեթ Մովսիսյանն ու ակտիվիստները զրուցում են Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ:

Ի դեպ, ակտիվիստները բաժանվել են երկու խմբի: Մի մասին հաջողվել էր ճեղքել ոստիկանական պատնեշն ու գրեթե մոտենալ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մուտքի մոտ: Սակայն ոստիկանները նրանք հեռացրել էինք տարածքից:

Հիշեցնենք, որ նրանք բողոքում են այս պահին ռեստորանային համալիրում տեղի ունեցող երգիչ Մարտին Մկրտչյանի և երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի հարսանեկան արարողության դեմ:

Ինչպես տեղեկացրել ենք՝ «Վահե Ավետյան» հասարակական շարժումը այսօր հաղորդագրություն էր տարածել, որով տեղեկացնում էր, որ այսօր պատրաստվում են պիկետ անցկացնել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ: «Հասարակությունը չի կարող անտարբեր լինել օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի կողմից դաժան ծեծի հետևանքով մահացած ՀՀ զինված ուժերի սպա Վահե Ավետյանի տարելիցից երեք օր անց հանցագործության վայրում հարսանիք կազմակերպելու անբարարո մտադրության նկատմամբ: Արտահայտե’նք մեր բողոքը մերժելով բարբարոս բարքերը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ֆոտոռեպորտաժը կարող եք դիտել այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս