Ադրբեջանը Հայկական սփյուռքի դեմ պայքարում «մոբիլիզացրել» է Ղազախստանին ու Ղրղզստանին

Թուրքական Internet Haber լրատվական կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանի սփյուռքի նախարար Նազիմ Իբրահիմովը հայտարարել է, որ Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը և Ղրղզստանը «պետք է» միավորեն իրենց ջանքերն ընդդեմ Հայկական սփյուռքի.

«Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը և Ղրղզստանը պետք է այսուհետ համագործակցեն առավել փոխադարձ հետաքրքրության կենտրոնում գտնվող ընդհանուր հետաքրքրություն:

Ադրբեջանը պետք է կանգնի Թուրքիայի կողքին՝ կապված 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ հայկական պնդումների հետ, իսկ Թուրքիան պետք է աջակցի Ադրբեջանին՝ կապված Ղարաբաղի հետ:

Թուրքիան ու Ադրբեջանը մեկ ազգ են, երկու պետություն: Մեկ ազգը չի կարող նույն հարցի վերաբերյալ ունենալ երկու կարծիք»:

Նախարարն ընդգծել է, որ Ղազախստանն ու Ղրղզստանը «աջակցում են» Ադրբեջանին ու Թուրքիային՝ կապված Հայոց ցեղասպանության ու Ղարաբաղի հարցերի հետ: Աստանայի ու Բիշքեկի պաշտոնական արձագանքը դեռ հայտնի չէ:

Տեսանյութեր

Լրահոս