Արտակ Բուդաղյանն առաջիկա օրերին դուրս կգրվի հոսպիտալից
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ հրազենային վնասվածք ստացած գնդապետ Արտակ Բուդաղյանը գրեթե ամբողջությամբ ապաքինվել է: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ «Մուրացան» կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Վերջինիս խոսքով՝ Արտակ Բուդաղյանն իրեն լավ է զգում, սակայն ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ շփվելու ցանկություն չունի: «Նա միայն հարազատների և բժշկական անձնակազմի հետ է շփվում»,- նշեց հոսպիտալի պետը:
«Արտակը դեռ հոսպիտալում է, նա դուրս կգրվի եկող շաբաթվա ընթացքում, կոնկրետ օր չեմ կարող նշել»,- հավելեց փոխգնդապետ Ասատուրյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Սուրեն Խաչատրյանի տան մոտ փոխհրաձգություն էր տեղի ունեցել, որի արդյունքում Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը սպանվել էր, իսկ նրա եղբայրը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանն ու Սուրեն Խաչատրյանի թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել էին:
Լուսանկարը՝ emedia.am-ի: