Բաժիններ՝

Գազայի հատվածում բնակվող 21-ամյա մայրն արդեն իսկ ունի 11 երեխա

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Գազայի հատվածում բնակվող 21-ամյա Նիմեթ Ալ-Բաթաշը հանդիսանում է 11 երեխայի մայր, որոնցից 9-ը՝ աղջիկ, իսկ 2-ը՝ տղա: Երիտասարդ մայրը նման արդյունքի է հասել 7 տարվա ընթացքում՝ ամուսնանալով 14 տարեկան հասակում:

Սկզբնական շրջանում ընտանիքում հերթականությամբ ծնվել է 4 աղջիկ, ապա երկվորյակներ, իսկ նրանցից հետո՝ հնգյակ: Այժմ երիտասարդ մայրը և ընդհանրապես նրա ողջ ընտանիքը գտնվում է ֆինանսական ծանր պայմաններում, նրանց չեն բավականացնում սնունդը և հագուստը:

Ընտանիքի ղեկավար, 25-ամյա Ռաադա Ալ-Բաթաշը հայտարարել է, որ ի վիճակի չէ սննդով ու հագուստով ապահովել իր երեխաներին, իսկ այն օգնությունը, որն իրենք ստանում են բարեգործական կազմակերպություններից շատ փոքր է չի ծածկում օրական կարիքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս