Բաժիններ՝

Եղանակը առաջիկա 5 օրերին

ՀՀ տարածքում`

Հունիսի 15-16-ը և 19-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Հունիսի 17-ին հյուսիսային շրջաններում, 18-ի օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավ-արևելյան՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 15-16-ը աստիճանաբար կբարձրանա 3-5, 17-19-ը կնվազի 5-7 աստիճանով:

 

Երևանում՝

Հունիսի 15-16-ը և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-ին երեկոյանժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանակությունը փոքր է, 18-ի օրվա երկրորդկեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

 

Երևանի հունիսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    36.40C (2006 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        7.80C (1929 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    21.80C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս